Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սպասվում են պաշտոնանկություններ

Սպասվում են պաշտոնանկություններ
27.06.2019 | 13:00

«Հրապարակը» գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Ըստ նախնական լուրերի՝ բոլոր 10 մարզպետներն էլ ներկայանալու են ԱԺ։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում որոշ մարզպետներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։ Նիկոլ Փաշինյանը նոր մարզպետացուների փնտրտուքների մեջ է՝ իշխանությունում հասկացել են, որ այս կոնտինգենտն առաջինը պետք է «վեթինգի» ենթարկվի, որովհետև մարզերից և մարզպետարաններից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք»:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ